ԱԺ մոտ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց Ամուլսարի պաշտպանների նկատմամբ: Կան բերման ենթարկվածներ: Սերժ Սարգսյանի Հայաստանի վերակենդանացման առաջին հրապարակային ապացույցն է սա:

*

Ինչպես և կանխատեսել էինք` վարչապետն այսօր հանդես կգա Ամուլսարի հարցով հայտարարությամբ: Հուսանք` կողմ ըլլալով դեմ չի ըլլա և դեմ ըլլալով` կողմ չի ըլլա` ձգելու համար հարցը:

Իր դիրքորոշումը ամեն հարցում թավշյա իսկ Ամուլսարի հարցում պողպատյա վարչապետն այսօր արդեն հստակ հայտնել է: Եվ դա այն է, որ ինքն ուզում է և պայքարում է, որպեսզի հանքը բացվի: Ինչ էլ որ ասի ժողովրդի ոչ բռնի, ժողովրդավարական, հիմնականում թավշյա վարչապետը` կարևոր է նրա ամբոխահաճո հռետորաբանությանը չխաբվելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել