168.am-ը գրում է․

Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու՝ Աձվիսի և Ախալուբանի գյուղերի մոտակայքում՝ վրաց-օսական շփման գծին: Այսօր արդեն՝ օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ ռուս սահմանապահները ձերբակալել են ևս մեկ քաղաքացու:

Ինչպես հայտնում է aliq.ge-ն, ձերբակալվածների տարիքը 18-ից 38 է: Պետական անվտանգության խորհրդի տվյալներով՝ ձերբակալվածները Ցխինվալիի մեկուսարանում են:

Ըստ առկա տեղեկատվության, քաղաքացիները գնացել էին Սուրբ Գիորգի եկեղեցի, որը գտնվում է շփման գծի մոտակայքում:

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ի գիշերը վրաց-օսական շփման գծում ռուս սահմանապահների կողմից Հարավային Օսիա գրությամբ ցուցանակը մոտ 350 մետր երկայնքով առաջ էր բերվել, տեղադրվել են պատնեշներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել