Ընդհանուր առմամբ կանանց 34%, ովքեր 40-անց են ավելի հաճախ հանդիպում են իրենցից տարիքով երիտասարդ տղամարդկանց հետ: 

Տղամարդիկ սկսել են ավելի շատ հավանել տարիքով կանանց, և այդ տենդենցը մեծ արագություն է հավաքում: Հասուն կանանց հետ հանդիպելու տարբեր պատճառներ կան, և դրանց մասին ստորև.

Նրանք անկախ են 

Անկախությունը հասուն կանանց լավագույն արժանիքներից մեկն է: 

Նրանք սիրում են ամեն ինչ իրենց վերահսկողության տակ վերցնել: Նրանք իրենց կարիեռան, շրջապատը և հետաքրքրությունների շրջանակը ունեն: Անկախությունը փորձի հետևանքն է, քանի որ իրավիճակից ելնելով, սովորել են լինել ինքնուրույն:  

Կարողանում են պատասխանատվություն կրել

Հասուն կանայք երբեք չեն հրաժարվի րենց երազանքներից հանուն Ձեզ:

Նրանց հասունությունը գրավում է

Կան կանայք, ում թվում է, թե այդ հասունությունը և տարիքը ծերացնում է: Այնինչ, հակառակը. տղամարդիկ խելագարվում են Ձեզ համար: 

 Journal of Couple & Relationship Therapy ամսագրի տվյալներով, տղամարդիկ հանդիպում են իրենցից մեծ կանանց հետ, քանի որ նրանց տարիքը և փորձը շատ գրավիչ են համարում: 

Նրանք գիտեն՝ ինչ են ուզում

Հասուն կանայք հստակ գիտեն՝ ինչ է իրենց պետք: Եթե ինչ-որ բան նրանց դուր չի գալիս, չեն վախենում դա բարձրաձայնել:

Ազնիվ ու ուղղամիտ են 

Ազնվությունը զույգերի համար շատ կարևոր է: Նույնիսկ հետազոտությունները ցույց են տվել, որ ազնվույունը առողջ հարաբերությունների գրավականն է: 

Սիրում են Ձեզ, ոչ թե նրա համար, թե ինչ կարող եք առաջարկել, այլ՝ ինչպիսին եք

Հանդիպելով այսպիսի կնոջ հետ, Դուք գիտեք, որ Ձեզ իսկապես սիրում է և ակնկալիքներ չունի: 

Նրանք բավականին երախապարտ են հարաբերություններում

Երբ փորձ ունես, արդեն շատ արագ կարողանում ես կողմնորոշվել, թե հարաբերություններից ինչ ես ուզում: Իսկ ամենակարևորը կանայք գիտեն, թե տղամարդիկ ինչ ՉԵՆ ուզում: 

Հասուն կանայք դա հասկանում են: Գիտեն, թե ինչ է տոքսիկ հարաբերությունները: 

Նրանցից շատ բան կարող եք սովորել

Իհարկե, նրանցից շատ բան կարելի է սովորել: Նրանք կյանքից կարևոր դասեր են քաղել և սովորել:

Պատրաստ են 

Հասուն կնոջ հետ հանդիպելու ընթացքում շատ հաճախ կպարզեք, որ նրանք լուրջ հարաբերությունների են պատրաստ: 

Հարաբերությունները հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի վրա

Պետք չէ հանդիպել այն մարդու հետ, ով չի հարգում Ձեզ: Ով թքած ունի Ձեր երազանքների, որոշումների և կյանքի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել