Տավուշի մարզը դնում ենք մի կողմ ու վերցնում պայմանական վայրեր:
Հակառակորդը մի կոնֆլիկտի սկսման օրվանից երկար ու ձիգ տարիներ հաստատվել է մի այնպիսի դիրքում, որտեղից կարողանում է թիրախավորել խաղաղ բնակչությանը, բնակավայրերը, ճանապարհները և այլ ենթակառուցվածքներ: Մարտական առաջադրանքն իրենց ենթադրում է , ոչ միայն ռազմական գործողություն, այլ հետախուզական գործողությունների հիման վրա իրականացնել նաև դիրքային բարելավումներ: Իսկ ի՞նչ է նշանակում դիրքային բարելավում: Դա հաստատ չի նշանակում դիրք գրավել, այլ պարզապես դիրքավորվել մի այնպիսի վայրում, որը գտնվում էր երկու կողմերի կրակի տակ, որը բարենապաստ դիրք կարող է դառնալ, սակայն երկու կողմից և ոչ մեկը չի կարողանում այդ վայրում դիրքավորվել մշտապես կրակի տակ լինելու պատճառով, միմյանց վերահսկելու և թույլ չտալու պատճառով: Այդ առավելություն ունեցող դիրքի ավելացումն իրենից չի ենթադրում հակառակորդի դիրքից եկող վտանգի չեզոքացում, դա ընդամենը հանդիսանում զսպող հանգամանք: Հակառակորդի կրակի չեզոքացում կլինի այն ժամանակ, եթե տվյալ կրակային կամ մարտական դիրքը վերացվի կամ անցնի մյուս կողմի վերահսկողության տակ:
Միջդիրքային հատվածի կրճատման հաշվին նոր դիրքի ստեղծումն անշուշտ մարտավարական առումով բավականին լուրջ քայլ է, սակայն այն չի կարող համարվել հակառակորդից դիրք կամ հող գրավել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/866721577041118?notif_id=1566213355375761¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել