Մի կանխատեսում անեմ։ 
Ամուլսարի հանքը շահագործվելու է, կասկած չունեմ։ Մասնագիտական կարծիք հանքի անվտանգության մասին հայտնել չեմ կարող, քանզի չեմ ուսումնասիրել։
Ասեմ ավելին, մոտակա օրերը սպասվում են Իջևանի դեպքերին շաատ նման զարգացումներ։ Ժողովրդի վարչապետը տալու է հրահանգ ամեն գնով ցրել հանքի շահագործման դեմ պայքարողներին, կրկնում եմ, ամեն գնով։ 
Ցանկացած այլ իշխանության օրոք սա կդիտվեր որպես ճիշտ քայլ, քանզի խոսքը գնում է ներդրողների համար Հայաստանը որպես կանխատեսելի երկիր դիտարկվելու մասին։ Բայց այս իշխանության օրոք, երբ բոլորս վարչապետ ենք, այս քայլը ժողովրդի կողմից միանշանակ չի ողջունվի։
Թե բա ժողովրդի իշխանություն, չէ մի չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել