PanARMENIAN.Net-ը գրում է.

Հյուրանոցների առցանց ամրագրման Ostrovok.ru ծառայությունը պարզել է, թե որ հանգստավայրերում են ռուսաստանցիներն առավել հաճախ սիրավեպ սկսում: Ռոմանտիկ ծանոթությունների առումով ռուս զբոսաշրջիկների միայն 3%-ին է հաջողվել դա անել Հայաստանում և միայն 4%-ին՝ Խորվաթիայում:

Պարզվել է, որ ռուս զբոսաշրջիկների մեծ մասը նոր ռոմանտիկ ծանոթություններ է հաստատել Ռուսաստանում, իսկ կոնկրետ՝ Կրասնոդարի երկրամասում: Հարցման մասնակիցների 25% այդպես է պատախանել:

Ընդ որում ռուս կանանց նույնքան հաճախ է հաջողվել հարաբերություններ սկսել ինչպես Թուրքիայում, այնպես էլ ռուսական հանգստավայրերում: Այդպիսի խոստովանություն է արել հարցմանը մասնակցած կանանց 25%-ը:

Ռուսաստանցի տղամարդկանց ավելի դժվար է եղել զուգընկեր գտնել Թուրքիայում՝ 18%-ին:

Բացի այդ, տղամարդ մասնակիցները նշել են, որ նոր սիրավեպ բավականին հաճախ են սկսել Ասիայում՝ զբոսաշրջիկների 15%-ին դա հաջողվել է Թաիլանդում հանգստի ժամանակ: Կանանց թվում այդ տոկոսը 8-ն է, գրում է Lenta.ru-ն:

Չորրորդ հորիզոնականում է Կիպրոսը՝ հարցման մասնակիցների 10%-ը պատմել է, որ սիրահարվել է այդ երկրում հանգստանալիս: Հարցվածների 9%-ը խոստովանել է, որ սիրավեպեր է ունեցել Իտալիայում, իսկ 8%-ը՝ հարաբերություններ է սկսել Իսպանիայում և Հունաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել