Մեքսիկական Յուկատան նահանգի իշխանությունները զգուշացրել են «սև մոծակի» հայտնվելու մասին։ Սև մոծակները մահացու այնպիսի վիրուսի կրողներ են, որը հանգեցնում է գլխուղեղի բորբոքման։

Յուկատանայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Aedes taeniorhynchus մոծակը տարածվել է նահանգում և սպառնում է համաճարակի աղբյուր դառնալ։

Վիրուսը փոխանցվում է մոծակի խայթոցից, իսկ մոծակները այն ձեռք են բերում, երբ խայթում են վարակված թռչունների։ Այնուհետև միջատներն այն տարածում են մարդկանց, ձիերի և այլ կաթնասունների շրջանում։

Գլխուղեղի բորբոքումը մահացու վտանգավոր հիվանդություն է, որի դեմ պատվաստանյութեր չկան։

Բարդ դեպքերում հիվանդությունը հանգեցնում է ուղեղի անվերականգնելի փոփոխությունների, կոմայի և անգամ մահվան։ Դեռևս Յուկատանում մարդկանց վարակման դեպքեր չեն գրանցվել, սակայն իշխանությունները պատրաստվում են համապատասխան միջոցներ կիրառել և պայքարել մոծակների դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել