Երգչուհի Մայլի Սայրուսը YouTube-ում թողարկել Է Slide Away նոր թրեքը, որտեղ երգում Է դերասան Լիամ Հեմսվորթից ծանր բաժանության մասին: Երկրպագուները վստահ են, որ երգի խոսքերը նվիրված են Սայրուսի եւ Հեմսվորթի ամուսնալուծությանը:

Slide Away-ում նա երգում Է այն մասին, որ «կարոտելու Է այն ժամանակներին», երբ իրենք միասին Էին, բայց եկել Է «ամեն բան թողնելու» ժամանակը: «Շարժվիր, մենք 17 տարեկան չենք: Ես ուրիշ եմ դարձել: Դու Էլ ասացիր, որ ամեն ինչ փոխվել Է: Դու ճիշտ ես, մենք մեծացել ենք»,- երգում Է Մայլի Սայրուսը: Զույգը ծանոթացել Էր «Վերջին երգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 2009 թվականին, երբ Սայրուսը 16 տարեկան Էր, իսկ Հեմսվորթը՝ 19, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել