#թանգարան
1973 թվականն էր, երբ Երևանի հարավ-արևմուտքում՝ Սովետաշենի (Նուբարաշեն) մերձակայքում, մարդիկ հայտնաբերեցին վթարված ինքնաթիռ: Ոմանք կարծիք հայտնեցին, թե ինքնաթիռը պետական սահմանը խախտած օտարերկրացիներինն է, ովքեր, անշուշտ, բարի նպատակներով չեն խախտել սահմանը: Սակայն, անվտանգության մարմինների կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ինքնաթիռն ինքնաշեն է, ավելին՝ պատրաստվել է տեղում:
Պարզվեց՝ Խորհրդային Հայաստանի 4 քաղաքացի, ընդամենը օգտվելով խորհրդային գիտական «Юнный техник» ամսագրից, որտեղ նկարագրված է եղել ինքնաթիռի կառուցման ուղին, փորձել են ինքնաշեն ինքնաթիռ պատրաստել և դրա միջոցով հատել հայ-թուրքական սահմանը:
Ինքնակոչ մասնագետները թռչող սարքի ստեղծման համար որպես վայր ընտրել էին Նուբարաշենում լքված մի պահեստ, որտեղ էլ գիշերով ներկրել են ինքնաշեն թռչող սարքի համար պահանջվող մասերն ու տեխնիկան:
Հետաքրքիրն այն էր, որ հետագայում մասնագետները պարզեցին, որ ինքնաշեն թռչող սարքը կատարյալ է կառուցված եղել: Ամեն ինչ ճիշտ է հաշվարկված եղել, սխալ է հաշվարկվել միայն օդ բարձրանալու պահին քամու ուղղությունը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Ինքնաթիռ ստեղծողների խմբի ղեկավարը և ինքնաշեն սարքով Թուրքիա փախչելու գաղափարակիրը Հենրիկ Առաքելյանն էր, ով զբաղվել է Խորհրդային Միությունում հանցավոր համարվող արտարժութային առևտրով: Հենրիկը հասցրել էր կուտակել բավական մեծ հարստություն, որը Խորհրդային Միությունում չէր կարող իրացնել և իրեն պետք էր դրանք երկրից դուրս հանել, իսկ երկրից դուրս գալու համար հարկավոր էր ինքնաշեն ինքնաթիռ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/www.sns.am/photos/a.389393581879712/482002259285510/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել