Դու քո կյանքում էս հողի մեջ ծառ տնկած կա՞ս... Էդ քեզ եմ հարցնում, քեզ, սար առնող, փորող ու շուրջ բոլորը ավերող եսիմով: Դու քո կյանքում էս հողը առանց ոռոգման համակարգի ջրե՞լ ես, ամառները անտառի ցախը հավաքե՞լ ես, որ հրդեհի դեպքում, գոնե կրակը արագ չտարածվի… Դու գոնե գիտե՞ս, թե էդ սարերը դարերով ինչերի ու ինչի են դիմացել, ովքեր են ասպատակել ու չեն կարողացել տեղից մի թիզ անգամ տեղաշարժել դրանք… Դու գոնե հասկանու՞մ ես, որ էդ սարը, էդ անտառները, էդ գազաններն ու թռչունները ապրել են հազարամյակներ, բայց անհետանալուց կորելու են միանգամից ու ընդմիշտ: Չե՞ս հասկանում… Հայերեն չես հասկանում, թե՞ ընդանուր առմամբ չես հասկանում: Լավ, ջհանդամին հասկանաս, էս մի բանն էլ առանց հասկանալ ընդունի: Իմ երկրի ամեն սար՝ եղբոր պես է, ամեն անտառ՝ հայրական տուն է, այսինքն հարստություն է, որին մատով կպնելը հանդիսանում է ֆիզիկական վնաս հենց մեզ, մեր հարազատին, մեր արյունակցին: Ձեռքերդ հեռու պահեք մի բանից, որի ստեղծմանն ու արարմանը առընչություն եք ունեցել այնքանով, որ դուք էլ եք երևի արարողին հավատում ու ժամանակ առ ժամանակ մոմ վառելով դիմում նրան:
#donttouchArmenia
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: