Armenpress.am-ը գրում է.

Microsoft կորպորացիան խոստովանել Է, որ գաղտնալսում Է եւ գրանցում Skype-ի եւ Cortana ձայնային օգնականի օգտատերերի խոսակցությունների առանձին ձայնագրություններ, հայտնել Է Motherboard-ը: Այժմ այդ մասին հաղորդվում Է ընկերության գաղտնիության նորացված քաղաքականության մեջ եւ նրա վեբ-Էջերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գաղտնալսման փաստը ընկերությունը որոշել Է հաստատել Motherboard-ի նյութից հետո: Դրանում ասված Էր, որ Microsoft-ը կողմնակի աշխատակիցներին ուղարկում Էր օգտատերերի խոսակցությունների ձայնագրությունները, որոնք բովանդակել են այդ թվում ընկերության սպասարկյալների անձնական տվյալները: Այդ ձայնագրությունները վերծանվել են ու թարգմանվել:

«Մենք գիտակցում Էինք, որ այդ աշխատանքը կարող ենք անել ավելի լավ եւ ուղղակիորեն նշել, որ մեր աշխատակիցները կամ պարտավորագրով աշխատողները երբեն ուսումնասիրում են այդ տվյալները»,- հայտարարել Է Microsoft-ի ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել