Aysor.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նիստի ժամանակ կառավարության անդամներին հակիրճ ներկայացրեց Ամուլսարի փորձագիտական եզրակացության արդյունքները:
Գրիգորյանի խոսքով՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա
«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի ավազանների միջև ևս որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ, կոնցենտրացիայի ազդեցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն», - ասաց Գրիգորյանը:
Երրորդ կարևոր հանգամանքը եզրակացության մեջ, ըստ Գրիգորյանի, Ամուլսարի ստորգետնյա ջրերի հավանական ազդեցությունն է Դարբ, Արփա, Որոտան գետերի վրա: Համաձայն եզրակացության՝ դրա ազդեցության ռիսկերը կառավարելի կլինեն, եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող մեղմման 16 միջոցը:
««Լիդիան» ՓԲԸ-ն երեկ ծանոթացել է այդ եզրակացությանը հետ: Նախաքննության ընթացքում էլ ընկերության փորձագետները ներգրավված են եղել որպես կողմ և փորձագետների հետ աշխատել: Լիդիանի փորձագետները պատրաստ են 16 առաջարկվող մեղմման միջոցներից 15-ը կիրառել: Դրանցից տասը արդեն իսկ կիրառվում է, իսկ հինգը ապագայում պատրաստ են կիրառել, մեկ միջոցի մասով էլ դեռ քննարկումներ են տարվում», - ասաց Գրիգորյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ