Երբեք չմոռանալ, որ իշխանությունը վայելք չէ։ Այն նախևառաջ քաղաքական պատասխանատվություն է, ահռելի՛ պատասխանատվություն պատմության և սերունդների առաջ:
Որոշները և հատկապես նախկին քաղաքական համակարգի ճարտարապետները համարեցին, որ իշխանությունն հավերժ է ու վայելք, և դրա համար հեռացան անփառունակ:
Երբեք չմոռանալ այս մասին՝ աչքի առաջ ունենալով ինչպես այդ մարդկանց ոդիսականը, այնպես էլ Հայաստանի առջև ծառացած լրջագույն խնդիրները, որոնք պետք է լուծել:
Իմ համոզմամբ Հայաստանի բնականոն զարգացումն ապահովելու համար առողջ քաղաքական համակարգի գոյությունն անհրաժեշտություն է, առանց որի հնարավոր չի լինելու ստեղծել դինամիկ զարգացող պետություն:
Իսկ դրա համար նախևառաջ խնդիր է մինչև վերջ ջարդել նախկին քրեաօլիգարխիկ համակարգն ամբողջությամբ՝ զրկելով վերակենդանանալու և ռևանշի որևէ հնարավորությունից:
Ցանկացած այդպիսի փորձ դիտվելու է որպես սպառնալիք Հայաստանի ապագայի համար և ուղղակիորեն կասեցնելու է մեր երկրի բնականոն զարգացումը:
Այդ մարտահրավերը չեզոքացնելու համար մեզ անհրաժեշտ է ձևավորել որակապես նոր քաղաքական համակարգ՝ նոր դերակատարներով, որոնք որևէ աղերս չունեն և չեն ունեցել նախկին քաղաքական համակարգի հետ:
Իշխանության այլընտրանքը պետք է բացառի որևէ կոմպրոմիս որևէ կոռուպցիոն համակարգի գոյության…