Դուք անգամ պատկերացնել չեք կարող, թե մեզ շրջապատող իրերից քանիսն են ի հայտ եկել արտասովոր և զավեշտալի իրավիճակներում ու պայմաններում։ Դժվար թե երբևէ լսած լինեք «Սենի անծանոթուհու» մասին. անգամ նրա անունը, ինչպես տեսնում եք, անհայտ է բոլորին։ Մինչդեռ նա շարունակում է փրկել մարդկային կյանքեր մինչ օրս։
«Սենի անծանոթուհին» կին էր, ում հետմահու դիմակը հիացրել է հարյուրավոր մարդկանց և փրկել հազարավորներին։

Սակայն այս պատմության սկիզբը բավականին մռայլ է։ «Սենի անծանոթուհին» արվեստի աշխարհում արտասովոր ֆետիշ է՝ գիպսե թրծվածք, որն իր մեջ համադրում է երկու հակասական բան՝ հանգուցյալի դիմանկար և լիարժեք հանգստի զգացում։
Չնայած որ հաստատապես ոչ ոք չգիտի սրա մասին, սակայն համարվում է, որ աղջիկը, ում դիմագծերով արվել է գիպսե թրծվածքը, ինքնասպան է եղել։ Նրա մարմինը՝ առանց բռնության ոևէ հետքերի, հանել են Սեն գետից 1880-ականների վերջին։ Դատելով նրա դեմքից ու մաշկից՝ որոշ մասնագետներ կնոջ տարիքը գնահատում են ընդամենը 16 տարեկան։ Ասում են՝ փարիզյան դիահերձարանի պաթոլոգն այնքան էր հիացած խեղդված կնոջ արտաքինով, որ նրա դեմքից գիպսե դիմակ էր պատրաստել։

Ոչ միայն վերոնշյալ բժիշկն էր հրապուրված կնոջ գեղեցկությամբ. գիպսե թրծվածքը մի քանի անգամ վերարտադրվել է, և շատ փարիզեցիներ այն պահում էին տանը՝ որպես արվեստի գլուխգործոց։ Որոշները փորձում էին կռահել, թե խեղդվելու պահին դեմքի ինչ արտահայտություն է ունեցել կինը։ Հայտնի գրող Ալբեր Քամյուն նրա ժպիտը համեմատել է Մոնա Լիզայի ժպիտի հետ, իսկ այլ գրողներ կնոջը պատմվածքներ են նվիրել։

Այս կերպարը արվեստի պատմության մեջ մեծ հետք է թողել։ Որոշ պատմաբաններ անգամ վստահեցնում են, որ «Սենի անծանոթուհին» նորաձևության պատկերակ էր դարձել և բոլոր կանայք փորձում էին կրկնօրինակել նրա արտաքինը։



