Այսօր Յուրի Բախշյանը դարձավ 67 տարեկան: Ծնունդդ շնորհավոր, իմ լավ, իմ կյանքի ընկեր, իմ կես, իմ երեխաների հրաշալի հայր, իմ միակ Սեր: Ափսոս, որ արդեն 14 տարի է դու երկնքում ես ապրում, ես՝ երկրի դժոխքում, որքա՜ն եմ քեզ կարոտել, որքա՜ն են մեր երեխաներն ու թոռները քեզ կարոտել: Դու միայն Արփիին հասցրեցիր գրկել, այսօր Արփին դպրոցը փայլուն ավարտեց ու Ֆրանսիական համալսարանում հրաշալի քննություններ հանձնեց: Մենք արդեն յոթ թոռնիկ ունենք, Յուրա ջան: Մեծ մխիթարություն է, մխիթարվում եմ նաև նրանով, որ մեր ամբողջականությունը չենք կորցրել, ես այսօր էլ զգում եմ քո ներկայությունը, քո ամուր թիկունքն ու հովանավոր ոգին: Ես ամուր եմ քեզանով: Շնորհակալ և երախտապարտ եմ քեզ, իմ Սեր, իմ հրաշալի ու անկրկնելի Մարդ: Ծնունդդ շնորհավոր Յուրա ջաաաաաաաաաաաաաաան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել