Ես նախորդ գրառումներիցս մեկում Նիկոլ Փաշինյանին աղբի խնդրի լուծման տարբերակ էի առաջարկել ՝ մի քանի կետից բաղկացած , որոնցից մեկը այսօրվա քաղաքապետին տուն ուղարկելն էր։Նա արեց ճիշտ հակառակը ՝ Հայկ Մարությանն ինքն է ուզում գնալ, իսկ վարչապետը ամեն ինչ անում է , որ միքիչ էլ մնա ( այս ուղիղ եթերի սքեթչը դրա համար էր)։Իհարկե չմոռացան վերջում ակնարկել , որ մի տարի առաջ ընտրված քաղաքապետի՝ աղբահանության ամբողջությամբ ձախողելու մեջ էլի "Սերժն ա մեղավոր "։ Եվ դուք, պարոնայք, հավատում ե՞ք , որ երևանցիները երկար են հանդուրժելու այս ամենը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել