Շեյմուս Բլեքլին (Seamus Blackley), ով հայտնի է որպես Xbox խաղային վահանակի ստեղծող, 4500 տարի հնության խմորիչ օգտագործելով հաց է թխել։

«Բույրը նոր է ու զարմանալի։ Համը շատ ավելի քաղցր է ու հարուստ, քան այն հացի համը, որը մենք այսօր օգտագործում ենք», - պատմում է Բլեքլին։

Հացը պատրաստելու համար օգտագործվել է գարու և ցորենի ալյուր։ Սպասքը նախապես ստերիլիզացվել է, իսկ գործընթացի մյուս փուլերը էականորեն չեն տարբերվել հացի թխման գործընթացի հիմնական փուլերից։ Գլխավոր «առանձնահատկությունը» հնագույն խմորիչն է եղել։

Խմորիչը հավաքել են Բոստոնի կերպարվեստի թանգարանում և Հարվարդի համալսարանին կից Պիբոդիի հնագիտության ու էթնոլոգիայի թանգարանում գտնվող հին եգիպտական կերամիկայի հավաքածուի վրայից։ Այս գործում Բլեքլիին օգնել են եգիպտագետ Սերենա Լավը և միկրոկենսաբան Ռիչարդ Բոումենը։ Ըստ մասնագետների՝ նման փորձ կատարելը պարզապես հաճույքի համար չէ. հնագույն խմորիչի հիմքով պատրաստված հացը թույլ է տալիս առավել լավ հասկանալ, թե ինչպես են ապրել հին եգիպտացիները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել