Ես դեմ չեմ, որ հաշվի առնելով զորակոչիկների նվազող քանակը կարելի է զորացրումը կատարել 24 ամիսը լրանալուց հետո 10-20 օր, անգամ մեկ ամիս ուշացումով: Բայց երբ դա տարածվում է միայն նրանց վրա, ով իշխանավոր ծանոթ-բարեկամ չունի, ու այդպիսինները ուշ են զորացրվում՝ տարբեր անհիմն պատճառաբանություններով, երբ միեւնույն ժամանակ զորացրման ենթակա զինվորների զգալի մասը տուն է վերադարձել ժամերի ճշգրտությամբ՝ սա արդեն ոչ մի բանի նման չէ: Կարծում եմ` պետք է բարձրացնել նման անհավասար վերաբերմունքը բացառելուն ուղղված չափորոշիչների ամրագրման խնդիր: Զինվորները եւս քաղաքացի են եւ ունեն իրավունքներ: Ու եթե հայրենիքին զին. ծառայության պարտքը տալուց հետո պետությունը նրանց սահմանված ժամկետից 1 ամիս ավել է պահում բանակում, նրանք պետք է վստահ լինեն, որ դա կամայականության եւ մեր երկրում տիրող «գաղջ» բարքերի արդյունքը չէ, այլ օրինական, արդար եւ այդքանով էլ անխուսափելի անհրաժեշտություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել