Դեռ 18 թվի ապրիլին ակնհայտ դարձավ, որ մեր հասարակության շրջանում կիրառվում են նորօրյա գործիքներ, որոնցով հասարակությունը դարձավ կառավարելի ամբոխ:
Սակայն չգիտակցել, որ դեռ 96թվականից, երբ համակարգիչը մտավ մեր տները և տոտալ գրոհ ձեռնարկվեց մեր մշակութային գիտակցության վրա՝ նշանակում է ոչինչ չգիտակցել:
Էդ ամենը առավել ծածուկ ու ազդեցիկ մշակութային գիտակցության վրա կազմակերպված աշխատանքն էր, որը կառավարվում էր հստակ կենտրոններից և առաջադիմության հոսքի մեջ լուծում գլոբալ տնտեսականից մինչև գլոբար տնտեսական խնդիրներ:
Արդեն 2006 ին մենք ունեինք մի իրականություն, երբ հայ հասարակության անպաշտպանությունը լինելով աննկատ ստեղծել էր առանց սահմանների մի իրավիճակ, երբ ցանկացած տիպի ներարկում ու անգամ վատ կազմակերպված գրոհ ունենում էր իր 100 տոկոսանոց ազդեցությունը:
Մենք անպաշտպան էինք բոլոր բնագավառներում ու ոլորտներում՝ սկսած պարզ կենցաղավարությունից մինչև պետական կառավարման համակարգ, հողագործությունից մինչև նանոտեխնոլոգիաներ:
Սկսած ավանդական արժեքներից մինչև նորագույնի անգամ պարզ կապկում:
Հասարակությունները դասական տրամաբանության մեջ իրենց առաջ ծառացած մարտահրավերների լուծումը սահմանում են համատեղ և երկխոսության տեսքով:
Սա դասական և միակ կառավարելի լուծումն է ցանկացած նման իրավիճակում և ցանկացած՝ անգամ բզկտված հասարակություն, ի զորու է լուծել ամենաբարդ խնդիրները միայն այս կերպ:
Ուրիշ լուծումները կամ լուծման տարբերակներ՝ ուժային հակազդեցությունների կամ դրականի ու արժեքավորի հզորացումը նախ ռեսուրսների անվերջ ներդրում է, երկրորդ ՝ ամեն ինչ ուղղորդելու է դեպի ազդեցություն հակազդեցություն տարածք , որը փակուղի է ամեն դեպքում:
Անգամ ահռելի ռեսուրս ունեցող երկրներն ի զորու չեն լուծել խնդիրը լավագույնի ներկայացման տարբերակով , իսկ այն երկրները որոնք գնում են այս ուղով ճակատագրորեն դառնում են ֆետիշների պաշտանմունքի ու ծայրահեղ ազգայնականության ծննդատներ:
Այսպիսով՝ աշխարհի ու միջազգային զարգացումների մեզ ու աշխարհին նետված մարտահրավերը հանրային երկխոսության իրականացման նոր մեթոդներ գտնելն է և իհարկե համապատասխան ռեսուսներ ունենալու խնդիրը:
Սա ժամանակատար , բայց 100 տոկոսանոց արդյունք տվող միակ տարբերակն է ու թեպետ մի կողմից լավ է որ մեր հասարակությունը իր զարգացումները բաժանել է ընտրությունից ընտրություն ժամանակահատված՝ այնուամենայնիվ՝ քանի դեռ չի ծագել ՝ որ ընտրությունից մինչև որ ընտրությունը ընկած ժամանակահատված հարցը, մենք բոբիկ ենք ու ունենք լուրջ մարտահրավեր, որը մեր ուսերի ու ուժերի չափով չէ:
Բավարար է միայն պատկերացնել 96 ից մինչև 19 ընկած ժամանակահատվածը , որպեսի հասականալ թե ինչ է նշանակում 22 րոպեյում 37 կմ կտրել անցնել մեկ հոգով ու առանց օդաչույի՝ ավելին մեկ հոգով գծել սարք ու իրականացնել նման միտք:
Ու էս դեպքում առավել քան խոսուն է, թե ընկնելով համաշխարհային զարգացումների հետևից , մենք ինչ ենք բաց թողնում մեզ համար և ինչ կարժենա դա մեր վրա հետագայում:
18 թվականը իրոք շատ կարևոր է մեզ համար , քանի որ մենք դեմքով սկսեցինք նայել մեր խնդիրներին, բայց մենք պետք է կողմնակի աչքով տեսնենք նաև թե որտեղ ենք մենք աշխարհի քառուղիներիում և ինչպես ենք կարող հաղթահարել մեր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը - երկխոսության բացակայությունը հասարակության բոլոր շերտերում:
էդտեղ է, որ ժամանակ չունենք կամ մարտահրավերները համարժեք չեն այն ուժերին ու իմացությանը որը ունենք մենք որպես հասարակություն:
Եթե հասարակությունը չունի երկխոսելուո ռեսուրս կամ ժամանակ ,ուրեմն գնալու է ամենաբարդ ամենահայտնի ու ռեվոլյուցիոն / իսկ մե հեղափոխել են ու դա սկսվել է վաղուց /իրավիճակից դուրս բերող և ենթադրվող բախման տարբերակով:
Մեծ առումով Ցարն էլ ժամանակին ասեց, որ Լենինը ճիշտ էր, բայց ավելի քան պարզ է, որ դա բավարար նախապայման չէ:
Ցանկացակ ամենահեկահեղափոխական բայց պահպանողական ու պետակամանետ ուժ չի գնալու հակազդեցությունների այս տարբերակին, սակայն դա բոլորի փոխարեն ու միշտ արել են լիբերալները..... և ենթադրվում է որ հասարակության այս վիճակը ևս ժամանակ անց ձեռք չի տալու լիբերալ / շատ բարդ տերմին է ու մեր պարագայում չսահմանված/ ուժերին:
Ցանկացած հասարակության երկխոսության ու զարգացմանը միակ գրավականը միջին խավն է, ովքեր ունեն կորցնելու բան ու վեր բարձրանալու ձգտում:
Առանձին թեմա է այս սեգմենտը առհասարակ, ու երբ ՀՀ ում այս սեգմենտը կայանա ու մտնի ամենաբարդ մարտահրավերների լուծողների շարքերը ......
մենք երկխոսելու ենք:
հ.գ- եթե ինչ որ կերպ ժամանակը կանգ առներ աշխարհի համար ու մեզ հնարավորություն տային զարգանալու , մեզ պետք կլիներ առնվազը 5-10 տարի միջին խավի ձևավորման համար, 5-10 տարի երկխոսության իրականացման և մոտ 5 տարի առաջին անվտանգության տարբեր կարգի ցուցիչների մշակման ու ներդման համար:
Ցավոք կանգ առած ժամանակը խոսում է փչացած ժամացույցի մասին:
մնում է մի բան, որը ամենաբարդն է ռեւսորսատար ու կարող է ավելի երկար տևել:
կանխարգելել բախումները ու լուրջ միջոցներ լցնել որ հասարաակությունը չհասնի դրան......ինչը ևս կանգնած ժամացույց է, երբևէ նորից գործարկելու հեռանկարով: