Այսքան դրամական միջոց է կուտակել մեր կառավարությունը նախորդ 15 ամսվա մեջ։ Մի կողմից ուրախալի է, քանի որ նախորդների դեպքում այն չէր լինի, իսկ նախորդների նախորդների դեպքում այդքանով մեր արտաքին պարտքը կշատանար, բայց մյուս կողմից էլ տագնապալի վատ է, քանի որ այդ փողի միակ ճիշտ տեղը տնտեսության մեջ է։
Ներկայումս ՀՀ Կառավարության երկու տարբեր թևեր պայքարի մեջ են՝ պրոակտիվ թևը պնդում է, որ Կառավարությունը պետք է խնայած և կուտակած միջոցները հետ սրսկի տնտեսություն ու այդ դեպքում մեր տնտեսությունը կհրվի առաջ այնպես, որ առաջիկա մի քանի տարվա համար երկնիշ տնտեսական աճը "գրպաններումս" կլինի, իսկ "պահպանողական" կամ "հակահեղափոխական" թևն ամեն կերպ ըննդիմանում է, երևի թե դա հիմնավորելով բյուջեի եկամուտների աճի "երերունությամբ" և ավելի առողջ ու հարուստ պետական դրամապանակ ունենալու մեծ ցանկությամբ։ Մյուս կողմից էլ՝ ԿԲ֊ը վերջին 15 ամսվա ընթացքում որևէ նորմատիվային թուլացում չի ընդունել, ու հետևաբար չի "ազատել" բանկերի ֆինանսական միջոցները՝ մասնավոր ընկերությունների համար ֆինանսական հասանելիությունը մեծացնելու համար։ Բացի այդ, դեռևս բացարձակ անհասանելի են մնում վենչուրային, մասնավոր և հրապարակային ներդրումային ԲՈԼՈՐ գործիքները։ Մի խոսքով, ողջ ֆինանսական համակարգն իմ կարծիքով բացարձակապես շահագրգռված չէ նախորդ շաբաթ հայտարարված նպատակներին հասնելու համար։