Քաղաքում լուրեր են պտտվում , որ քաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել։Եթե այդ լուրերը ճիշտ են ,ապա դա ինքնիրավչություն է։Չեմ կասկածում ՝ բոլոր սրճարանների տերերը մեր քաղաքի համար մեծ սիրով կգնեն այդ աղբամանները ,բայց այնքան են անճարացել , որ հերիք չէր «Սանիթեք»-ին չեն կարողանում պարտադրել իր պարտականությունները կատարել , հիմա էլ քաղաքապետարանի ֆինանսական միջոցներն են մսխել ու չեն կարողանում իրենք գնել ,որ այդ պրոբլեմի լուծումը թողնում են երևանցիների վրա։Կարող է՞ վաղն էլ բնակիչներին ասեն ՝ հարևաններով փող հավաքեք ձեր համար աղբաման առեք ։ Իսկ եթե աղբամաններ գնելու դիմաց ինչ-որ բան են խոստացել սրճարանների տերերին , ապա դա ընդամենը կոռուպցիա է։ #մետրոնինչեղավ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել