Armenpress.am-ը գրում է.

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կատարի իր պաշտոնակից Մոհամադ բեն Աբդեռահման ալ Թանիի հետ քննարկել Է Պարսից ծոցի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 12-ին հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: 
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ բանակցությունները կայացել են Կատարում, նախարարները նաեւ արծարծել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանում իրադրության զարգացման շուրջ Պարսից ծոցի երկու հարեւան պետությունների միջեւ մշտական կոնսուլտացիաների անցկացման անհրաժեշտության հարցը:
Զարիֆը հանդիպման ընթացքում հայտարարել Է, որ Պարսից ծոցի անվտանգության համար պատասխանատվություն են կրում այդ տարածաշրջանի երկրները, այլ ոչ թե արտասահմանյան ուժերը: Պարսից ծոցում պարեկման գծով կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի ձգտման ֆոնին նա նշել Է, որ ավելի վաղ ռազմական կոալիցիաները անհաջողության մատնվել:
Մինչ այդ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալի-Ռըզա Թանգիսիրին Аl-Mayadeen հեռուստաալիքին հայտարարել Է, որ Իրանը պատրաստ Է ցանկացած ժամանակ ցանկացած նավ գրավել, այդ թվում՝ այն նավերը, որոնք ուղեկցում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի նավերին: Նա հավելել Է, որ Պարսից ծոցում իսրայելական ռազմական նվերի հայտնվելը կարող Է պատերազմի հանգեցնել տարածաշրջանում: 
Ծովակալի խոսքով՝ ԻՀՊԶ-ի ռազմածովային ուժերն ապահովում են անվտանգությունը Հորմուզի նեղուցում ու Պարսից ծոցում եւ օտարերկրյա ռազմական նավեր այնտեղ հարկավոր չեն: Իրանը Հորմուզի նեղուցի անվտանգությունը կապահովի այնքան ժամանակ, քանի դեռ կարող Է նավթ արտահանել, հավելել Է Թանգիսիրին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել