Արգիշտի Բ-ի որդի` մեծն Ռուսա Բ-ն այնքան իմաստուն ու հզոր թագավոր էր,որ մեծամեծ նվաճումներից զատ ,իր բարեկեցության մասին մտածելուց ,փող աշխատելուց բացի, հոգ տարավ նաև հետագա սերունդների,այդ թվում և մեր բարօրության մասին...նա շատ լավ գիտեր,որ Դալմայի այգիներով անցնող ջրանցքի շնորհիվ` այս տարածքը ծառածածկ, ու հողը բարեբեր կլինի...կհարցնեք-իսկ ով ասաց,որ մեր մասին էր մտածում???,կասեմ- այլապես արձանագրություն չէր թողնի,որ հազարամյակներ անց կարդայինք ու ասեինք- ԿԵՑՑԵՍ Արքայից Արքա,Տիեզերագնաց Արքա (այդպես էլ են նրան կոչել հետաքրքիր ա չէ?? ) հա ինչ էի ասում??? հիմա դուք ով եք,որ Մեծ արքայի պահպանած (որովհետև ասում են Դալմայի այգիները Նոյն ա տնկել ) այգին վտանգի ենթարկեք այ ընչաքաղց,կծծի, անկուշտ մարդիկ...սկի ձեր երեխեքի մասին չեք մտածում...ով ես դու,որ մտքովդ անգամ անցկացնես փչացնել այն... էշագույնդ իմ Կլեմենտինա....??? :ՃՃ Անգամ ատելության արժանացած կոմունիստներն իրենց պերեստրոյկայի ժամանակ գոնե այգիների մի մասը պահպանեցին,հատկապես էն մասը,որտեղով Ռուսայի ջրանցքի հատվածն է անցնում...գոնե նրանք ,"սրբություն չունենալով", բայց էդքան խոհեմություն ունեցան...դուք ոնց եք պատասխան տալու??մի օր կանգնելու եք չէ էդ հզոր թագավորների առաջ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել