Ժողովրդի վարչապետի թիմը ստամբուլյան կոնվենցիայի վավերացման քարոզչական արշավում ստրատեգիական սխալ է թույլ տվել: Սոռոսական թևի հորինած բռնաբարության պատմությունների, օդամղիչ հրացանով օդ կրակելու անանուն և հնարավորինս անտաղանդ պատմություններ հրապարակելու փոխարեն ժողովրդի վարչապետի իշխանությունը պետք է հրապարակի փաստեր, թե կոնվենցիան վավերացրած երկրներում ինչ դրական փոփոխություններ են եղել խնդրո առարկայի շուրջ: Ի վերջո, դրանց զգալի մասը ԵՄ անդամ կայացած և բարեկեցիկ երկրներ են, և եթե վավերացրել են այդ կոնվենցիան, ապա ոլորտում առկա դինամիկայի տվյալներ պետք է ունենան: Եթե(!) դինամիկան դրական է, ապա դա պետք է քարոզել Հայաստանում: Եվ, եթե այս հանգամանքը մերոնց մտքներով չէր անցել, ապա կարող են այս գրառումն անվճար խորհրդատվություն համարել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել