Կալիֆորնիա նահանգի Բևերլի Հիլս քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է ծխախոտի, սիգարի, էլեկտրական ծխախոտի և այլ տաբակային արտադրանքի արգելքին կողմ՝ սկսած 2021 թվականից:

Արգելքը կտարածվի ավտոլցակայակններում և դեղատներում, ինչպես նաև մթերքի խանութներում վաճառքի վրա: Բացի դրանից, արգելքը տարածվում է նաև Լոս Անջելեսի այս մեծ քաղաքի հյուրանոցներու և երեք շքեղ սիգարային ակումբների վրա:

«Քաղաքում տաբակային արտադրանքի վաճառքը թույլատրելը հասանելի է դարձնում այդ վնասակար ապրանքն ու չի խթանում առողջ կենսակերպի համընդհանուր ստեղծմանը»,- ասվում է քաղաքային խորհրդի հայտարարության մեջ:

Բացառություն կլինեն ծխախոտի սիրահարների համար նախատեսված մասնավոր ակումբներն ու հյուրանոցները, որոնք կկարողանան նիկոտինային արտադրանք վաճառել միայն համարներում:

Ավտոլցակայանների սեփականատերերը դեմ են գնացել այս օրենքին՝ հայտնելով, որ դա անարդարացիորեն վնասում է իրենց բիզնեսն ու կարող է հանգեցնել աշխատակիցների հեռացմանը: Շատերը նշում են, որ եթե անգամ տեղացիները ծխախոտ գնելու համար հարևան քաղաք այցելեն, ապա հենց այնտեղից էլ կգնեն նաև բենզին, խմիչք և այլն, ինչը կհանգեցնի Բևերլի Հիլզում վաճառքի ընդհանուր նվազման:

Բևերլի Հիլզում ծխելն արդեն իսկ արգելված է տներում, ավտոմեքենաներում, այգիներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել