Տարօրինակ և առողջության համար չափազանց վտանգավոր ապրանքը մեծ տարածում է գտել առցանց խանութներում որպես կանացի ներքին սեռական օրգանների համար առողջացնող միջոց: Խոսքը կրետի բույնի՝ կաղնու տերևների վրա այսպես կոչված գխտորների մասին է, որոնք խորհուրդ է տրվում չորացրած կամ աղացած ձևով դնել հեշտոցի պատերին:

Կանադացի գինեկոլոգ Ջեն Գյունտերը զգուշացնում է գործնականում նման կասկածելի նյութը առողջացման համար կիրառելու փորձերի մասին: Փորձագետը նշում է, որ կրետի թրթուրների կողմից առաջացրած գխտորները կարող են կողմնակի ազդեցությունների զարգացման պատճառ դառնալ, որոնց թվում ցավոտ սեքսն է և հեշտոցի միկրոֆլորայի վրա բացասական ազդեցությունը:

Գյունտերը գխտորների կիրառման պրակտիկան չափազանց վտանգավոր է անվանում և նշում նաև հեշտոցի լորձաթաղանթի խախտման հավանականության մասին: Սա իր հերթին մեծացնում է սեռական ճանապարհով վարակվելու վտնագը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել