Armenpress.am-ը գրում է.

Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը հնարավոր Է համարել ամերիկացի զինծառայողների մի մասին Գերմանայի Դաշնային Հարապետությունից (ԳԴՀ) այլ վայր փոխադրումը: Օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել Է DPA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վիրավորական Է, երբ սպասում են, թե ԱՄՆ-ի հարկատուները կշարունակեն վճարել Գերմանիայում 50 հազար ամերիկացիների մնալը, բայց գերմանացիներն ըստ որում կօգտագործեն առեւտրական հավելուրդը ներքին նպատակների համար»,- ասել Է նա գործակալությանը: Նրա խոսքով՝«շատ նախագահներ են խնդրել Եվրոպայի խոշորագույն տնտեսությանը վճարել սեփական պաշտպանության համար»: Այժմ բանը հասել Է նրան, որ ամերիկյան կողմը հարկադրված Է արձագանքելու, հավելել Է Գրենելը:

ԱՄՆ-ը գտում Է, որ ԳԴՀ-ն բավականաչափ չի ծախսում պաշտպանության համար: Վաշինգտոնը ցանկանում Է, որ Բեռլինը այդ նպատակի համար ծախսի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսը, բայց Գերմանիայի իշխանությունները պատրաստ են մինչեւ 2024 թվականը ծախսերի սույն հոդվածն ավելացնել մինչեւ 1,5 տոկոս: Հաջորդ տարվա բյուջեի նախագծի համաձայն՝ Գերմանիան պաշտանության համար կծախսի 44,9 միլիարդ եվրո, դա ՀՆԱ-ի մոտավորապես 1,2 տոկոսն Է:

Ավելի վաղ Լեհաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջորջետ Մոսբահերը գերմանացիներին օրինակ Է բերել Վարշավայի իշխանություններին: «Լեհաստանը պաշտպանության ծախսերի գով ՆԱՏՕ-ի հանդեպ պարտավորությունները կատարում Է ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով: Գերմանիան չի կատարում: Մենք Լեհաստանում կողջունենք (այժմ) Գերմանիայում տեղաբաշխված ամերիկացի զինվորներին»,- գրել Է նա Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել