Գիշատիչն իսկական խցանում է առաջացրել, այնուհետև մարդկանց համար «արյունոտ շոու» կազմակերպել:

Հարավաֆրիկյան Կրյուգեր ազգային պարկում զբոսաշրջիկները տեսանկարահանել են ճանապարհի երթևեկելի հատվածում առյուծի հարձակումն այծքաղի վրա: Տեսանյութը հայտնվել է YouTube-ի Kruger Sightings ալիքում:

Կադրերում երևում է, որ զբոսաշրջիկները նկատելով առյուծին սկսում են դանդաղ ընթանալ նրա հետևից: Սկզբում գիշատիչը հանգիստ քայլում է ճանապարհի երկայնքով, այնուհետև նկատում կուդու այծքաղին:

Առյուծը հարձակվում է կենդանու վրա՝ ատամներով բռնելով ոտքը: Կարճ պայքարից հետո այծքաղը հանձնվում է և ընկնում գետնին: Գիշատիչն իր որսը քարշ է տալիս մի կողմ և սկսում գռմռալով լիզել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել