Վերջին շրջանում մեզանոմ ձևավորվում է հոգեբաններին դիմելու մշակույթ: Մարդիկ մի կողմ են դրել իրենց բարդույթները եւ անհրաժեշտության դեպքում դիմում են հոգեբանի օգնությանը: Բայց միևնույն է՝ հասարակության մեծ մասը շարունակում է հոգեբանին շփոթել հոգեբույժի հետ: Մեր հյուրը` տիկին Կարինեն, մերժում է այս գիտությունը: Ըստ նրա` յուրաքանչյուրի լավագույն հոգեբանը ծնողն է, բարեկամն ու հարազատը, բայց ոչ մի դեպքում անծանոթ մարդը: Իսկ հոգեբան Աննա Ստեփանյանը կարծում է, որ այս մասնագիտությունն առողջ մարդկանց է օգնում: Այսօր «Ազատ գոտում» փորձելու ենք հասկանալ՝ ովքեր են հոգեբանները, և երբ է պետք դիմել նրանց:
Նյութի աղբյուր՝ http://www.1tv.am/hy/26-06-13---Free-Zone
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել