Կա՞ արդյոք մեզանում հոգեբանին դիմելու մշակույթ, թե՞ մենք մինչ այժմ գերադասում ենք մեր ընկերներին պրոֆեսիոնալներից (Video)


23:27 , 27 հունիս, 2013

Վերջին շրջանում մեզանոմ ձևավորվում է հոգեբաններին դիմելու մշակույթ: Մարդիկ մի կողմ են դրել իրենց բարդույթները եւ անհրաժեշտության դեպքում դիմում են հոգեբանի օգնությանը: Բայց միևնույն է՝ հասարակության մեծ մասը շարունակում է հոգեբանին շփոթել հոգեբույժի հետ: Մեր հյուրը` տիկին Կարինեն, մերժում է այս գիտությունը: Ըստ նրա` յուրաքանչյուրի լավագույն հոգեբանը ծնողն է, բարեկամն ու հարազատը, բայց ոչ մի դեպքում անծանոթ մարդը:  Իսկ հոգեբան Աննա Ստեփանյանը կարծում է, որ այս մասնագիտությունն առողջ մարդկանց է օգնում: Այսօր «Ազատ գոտում» փորձելու ենք հասկանալ՝  ովքեր են հոգեբանները, և երբ է պետք դիմել նրանց: