168.am-ը գրում է.

Օգոստոսի 8-ին ոչ մեծ ինքնաթիռ է ընկել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի հարավ-արեւելքի Ուիլոու-Գրոուվ քաղաքի բնակելի տներից մեկի բակում, զոհվել է երեք մարդ, որոնք գտնվում էին օդանավում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Աղետը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիայի նահանգ) արվարձանի օդանավակայանից օդանավի թռիչքից շատ չանցած: Առայժմ չի ճշտվում, թե ուր էր ուղեւորվում ինքնաթիռը:

Ընկնելուց առաջ ինքնաթիռը դիպել է մի քանի ծառերի կատարներին: Գետնի վրա գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել