Hraparak.am-ը գրում է.

Երգչուհի Սիլվա Հակոբյանը օրերս լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, որին զույգն անվանել է Միլա։ Երգչուհուն այցելել եւ նվերներ է տարել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը։ 
Երգչուհին «Story» բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ ցույց է տվել Աստղիկի  տարած նվերները․ նա փոքրիկին հագուստներ է տարել, իսկ նորաթուխ մայրիկին՝ ծաղիկներ և փուչիկներ։ Լուսանկարը երգչուհին մակագրել է՝ «Շնորհակալ ենք մեր մորաքույր Աստղիկ Ալեքսանյանին՝ գեղեցիկ անակնկալի և այցելության համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել