Երբեմն թվում է, որ ժամանակակից միլիարդատերները, օրինակ՝ Բիլ Գեյթսը կամ Ուորեն Բաֆեթը, երբևէ գոյություն ունեցած ամենահարուստ մարդիկ են։ Սակայն եթե անգամ հաշվի չառնենք այնպիսի պատմական կերպարների, ինչպիսիք են Ալեքսանդր Մակեդոնացին, Չինգիսխանը, Սողոմոն արքան, բազմաթիվ հռոմեացի կայսրեր ու եգիպտական փարավոններ, ապա անգամ այդ դեպքւոմ ժամանակակից ունևոր անձանց կարողությունը համեմատելի չի լինի անցյալի հարուստների կարողության հետ։

Եկե՛ք միասին ծանթանանք նախորդ հազարամյակի ամենահարուստ մարդկանց և իմանանք, թե ինչպես են նրանք կուտակել իրենց հարստությունը։

10. Կոռնելիուս Վանդերբիլթ, $185 միլիարդ

Կոռնելիուս Վանդերբիլթը Ամերիկայի պատմության ամենահայտնի գործարարներից մեկն է եղել, որը հարստացել է շնորհիվ երկաթուղիների և ամաքային ճանապարհների կառուցման 1800-ականներին։ Իր ամենահաջողակ տարիներին Կոռնելիուսի կարողությունը հասել է $185 միլիարդի։ Այդ գումարի մեծ մասը կուտակվել է քաղաքացիական պատերազմից հետո երկաթուղային կայսրության ընդլայնման ժամանակ։

9. Հենրի Ֆորդ, $199 միլիարդ

Հենրի Ֆորդն ամերիկյան բիզնեսի սյուներից մեկն էր։ Գործարարի անձնական կապիտալը կազմում էր $200 միլիարդից քիչ պակաս։ Ֆորդը ոչ միայն հիմնել է իր կորպորացիան և ավտոմոբիլակառուցման գործում հեղափոխություն կատարել, այլ առաջիններից մեկն է եղել արդյունաբերական բիզնեսի բնագավառում։ Նա իր աշխատողներին այդ տարիներին ընդունվածից շատ էր վճարում։

8. Մուամմար ալ-Քադդաֆի, $200 միլիարդ

Դժվար թե գտնվի մեկը, ով լսած չլինի այս անունը։ Ասում են, որ Քադդաֆին ունեցել է $200 միլիարդ կարողություն, որը կուտայել է Լիբանանում իր կառավարման 42 տարիների ընթացքում։

Հակասական քաղաքական գործիչ ու կառավարիչ Քադդաֆին քիչ բան չի արել իր պետության համար, մասնավորապես՝ կառուցել է Մեծ ձեռագործ գետը, որը ջուր է մատակարարում Լիբիայի ափամերձ և անապատային շրջաններ։ Ըստ մասնագետների գնահատականների՝ սա մարդկության պատմության ամենախոշոր ոռոգման ծրագիրն է եղել։

Քադդաֆին սպանվել է 2011 թ.՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ։

7. Վիլհելմ Նվաճող, $209-229 միլիարդ

Ըստ տարբեր գանահատականների՝ Վիլհելմ Նվաճողի կարողությունը կազմել է $209-229 միլիարդ։ 1066 թ. Նորմանդական ներխուժումից հետո Վիլհելմը ԱՆգլիայի առաջին արքան էր։ Նրա կառավարումը մեծ հետք թողեց երկրի զարգացման գործում. նա հիմնեց Միացյալ անգլիական թագավորությունը, ստեղծեց բանակ ու ծովային ուժեր, առաջին մարդահամարն անցկացրեց և սկսեց քարե ամրոցներ հիմնել, որոնցից առաջինը 1078 թ. կառուցված Թաուերն էր։

6. Յակոբ Ֆուգեր, $221 միլիարդ

Ֆուգերն այնքան հայտնի չէ, որքան այց ցանկի մյուս մարդիկ։ Սակայն իր առևտրային և բանկային գործունեության ընթացքում նա կարողացել է կուտակել $221 միլիարդ ունեցվածք։ Յակոբ Ֆուգերը ծնվել է 1456 թ. և մահացել 1525 թ. Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքում։ Իր կարողությունը նա ստեղծել է հիմնականում Իտալիայում տեքստիլի առևտրով զբաղվելիս, ինչպես նաև Հունգարիա և Բոհեմիա արծաթ ու ոսկի ներկրելիս։

5. Միր Օսման Ալի Խան, $230 միլիարդ

Հնարավոր է՝ այս մարդու անունը երբեք լսած չլինեք, սակայն նա, անկասկած, պատմության ամենահարուստ մարդկանցից մեկն է եղել։ Հնդկաստանի Հայդարաբադ իշխանության առաջնորդը լինելով՝ նա իր ունեցվածքը հասցրել է $230 միլիարդի։ Հոր մահից հետո՝ 1911 թ., նա դարձել է Հայդարաբադի նիզամ և ղեկավարել շուրջ 37 տարի՝ զարգացնելոց տեղի կրթությունը, էլեկտրականությունն ու երկաթուղիները։

4. Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռոմանով, $300 միլիարդ

Ռուս վերջին ցար Նիկոլայ Ռոմանովի ունեցվածքը գնահատվում է $300 միլիարդ։ Նրա անձնական եկամուտների մեջ մտնում էր նախևառաջ ֆեոդալական սեփականություն հանդիսացող հողերից ստացված շահույթը, ինչպես նաև արդյունաբերության և առևտրում ունեցած ակտիվները։

3. Էնդրյու Քարնեգի, $310 միլիարդ

Էնդրյու Քարնեգին, ով չափազանց հարուստ ու ազդեցիկ արդյունաբերող էր, հայտնի է դարձել XIX դարում։ Նա ծնվել է Շոտլանդիայում՝ աղքատ ըտանիքում, որը ԱՄՆ էր տեղափոխվել 1840-ականների վերջում։ Մի քանի հաջող ներդրումներից հետո Քարնեգին հիմնեց U.S.Steel պողպատի ընկերությունը, որը նրա կարողությունը հասցրեց $310 միլիարդի։ Նա իր ունեցվածքի մեծ մասը բարեգործության էր տրամադրում։

2. Ջոն Ռոքֆելեր, $340 միլիարդ

Ջոն Ռոքֆելերի անունը խորը արմատներ է գցել ամերիկյան պատմության մեջ, իսկ նրա կարողությունը, որը գնահատվում է $340 միլիարդ, մինչ օրս ամենախոշորներից մեկն է մնում աշխարհում։ Ծնվել է 1839 թ. Նյու Յորքում և դարձել Standard Oil նավթային կազմակերպության հիմնադիրներից մեկը։ Ռոքֆելերը հայտնի էր նաև որպես մեծ բարեգործ. կյանքի ընթացքում նա հիմնել է երկու քոլեջ, Չիկագոյի համալսարանն ու Ռոքֆելերի համալսարանը։ Գործարարը մահացել է 1937 թ. 97 տարեկան հասակում։

1. Մանսա Մուսա, $400 միլիարդ

Պատմության մեջ ամենահարուստ մարդը Մանսա Մուսան է եղել։ Մալի կայսրության կայսր Մուսան հսկայական կարողության էր տիրապետում, որը ներկայսի արժույթով հավասարվում է $400 միլիարդի։ Մուսան ծնվել է 1280 թ. և մինչև 1337 թ. ապրել բարեպաշտ մահմեդականի պես՝ կառուցելով բազմաթիվ կրթական կենտրոններ ու մզկիթներ ողջ Աֆրիկայում։

Հարկ է նշել, որ ներկայիս ամենահարուստ մարդու՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը կազմում է $131 միլիարդ, իսկ Բիլ Գեյթսը $96,5 միլիարդով երկրորդ հորիզոնականում է ցանկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել