Մեզանից շատերը լսել են այն մասին, որ անգամ հասուն տղամարդիկ շարունակում են իրենց պահել երեխայի նման։ Մի մասն անգամ հավատացած է, որ եթե խոսքը վերաբերում է զույգերին, ապա այնտեղ կանայք են, որ հասունություն են մտցնում հարաբերությունների մեջ։ Այսպիսով, գիտնականները որոշել են հաստատել՝ այս տարածված կարծիքը ճշմարի՞տ է, թե՞ ոչ։

Ինչ է ասում գիտությունը

Օքսֆորդի համալսարանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու ուղեղի հասունությունը պայմանավորված է դրա գործառութային և կառուցվածքային հատկանիշների զարգացմամբ՝ ընդհուպ մինչև հասուն տարիք։ Այս հետազոտությունը նպատակ ունի պարզելու, թե հասունանալու ընթացքում որ հատկանիշներն են վերափոխվում, և որոնք են մնում նույնը։ Գիտնականներն ուսումնասիրել են 4-40 տարեկան 121 մասնակցի ուղեղները։ Նրանք հաշվի են առել տարիքն ու սեռը և ըստ այդ կատարել խմբավորումներ։

Տղամարդիկ առավել ուշ են հասունանում

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ չնայած այն բանին, որ տղամարդկանց և կանանց ուղեղները առօրյա կյանքում «գոյատևելու» համար նույնպիսի ունակություններ են զարգացում, տղամարդկանց մոտ ֆունկցիոնալ հատկանիշների զարգացումը, որպես կանոն, երկար է տևում, ի տարբերություն կանանց։ Հենց այսպատճառով էլ ասում են, որ տղամարդիկ առավել ուշ են հասունանում, քան կանայք։

 

Կանանց ուղեղն ավելի արդյունավետ է գործում

Բացի վերոնշյալից՝ ավելի շատ տեղեկություններ կան, որոնք հաստատում են կանանց ուղեղի աշխատանքի բարձր արդյունավետությունը։ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ֆիզիոլոգիայի և դեղագործության ֆակուլտետի պրոֆեսոր Էդուարդո Կալիքստոն իր հոդվածներից մեկում բացատրել է, որ չնայած տղամարդկանց ուղեղները չափերով ավելի մեծ են, քան կանանց ուղեղները, վերջիններս առավել արդյունավետ են աշխատում։ Օրինակ՝ հիշողությունն ավելի լավն է, նյարդային միացումներն ավելի շատ են, գույների ու համերի ընկալունակությունը բարձր է։ Ըստ պրոֆեսորի՝ այս ամենի պատճառը հորմոնալ ծագումն է։

Շնորհիվ գիտության՝ մենք այժմ վստահությամբ կարող ենք ասել, որ կանանց ու տղամարդկանց ուղեղները տարբեր կերպ են գործում, ինչով էլ պայմանավորված է նրանց վարքագծերի ու էմոցիոնալ հասունության մակարդակների տարբերությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել