Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի, կոֆեինի և նիկոտինի ազդեցությունը քնի վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep գիտական հանդեսում՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ քնից չորս ժամ առաջ սուրճի կամ թեյի գործածումը բացասական ներգործություն չի ունենում մարդու վրա:

Ըստ որում նիկոտինը բարձրացնում է անքնության ռիսկը:

Հետազոտությանը մասնակցել է 785 մարդ, որոնց վիճակը հսկել են ավելի քան հինգ հազար օր: Գիտափորձի մասնակիցները օրագրում գրել են քնից առաջ խմած կոֆեին պարունակող և ոգելից խմիչքների, ինչպես նաև ծխած սիգարետների քանակը: Ըստ որում գիտնականները նշում են, որ հետազոտությունում հաշվի չեն առնվել անհատական առանձնահատկությունները, որոնք կարող են ազդեցություն գործել քնի որակի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել