Fip.am-ը գրում է.
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը օգոստոսի 5-ին հաղորդագրություն հրապարակեց, որում նշվում էր. «2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»։
Փաստերի ստուգման հարթակը մանրամասնորեն ուսումնասիրեց Ֆինանսների նախարարության 2018-2019 թվականների ՀՀ պետական պարտքի տեղեկագրերը։
Ըստ այնտեղ արտացոլված տվյալների՝ պարզ դարձավ, որ 2018թ. երկրորդ եռամսյակի ավարտին՝ հունիսի 30-ի դրությամբ, ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 5,441 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2019թ. հունիսի 30-ի դրությամբ այն կազմել է 5,456 մլրդ ԱՄՆ դոլար։
Հետևաբար, պետական պարտքի նվազում վերջին մեկ տարվա ընթացքում նկատելի չէ, փոխարենն այն ավելացել է, հետևաբար արտաքին պետական պարտքի մարման դրական միտման մասին պնդումը կառավարության կողմից չի համապատասխանում իրականությանը, այն պարզ մանիպուլյացիա է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



