Взгляд»-ի հետ հարցազրույցում ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը, անդրադառնալով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ ընթացող խոսակցություններին, նշել է. «Մխիթարյանի տրանսֆերի դիմաց «Շախտյոր»-ը պահանջում է 30 մլն եվրո, բայց ոչ մի ակումբ այդքան գումար չի վճարի: Եվրոպական ցանկացած ակումբի համար վճարած 30 մլն եվրոն հավասար է 45 մլն-ի, քանի որ նրանք նաև 50% հարկ են վճարում»:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` Մխիթարյանն այս օրերին գտնվում է Լոնդոնում և բանակցություններ է վարում «Լիվերպուլի» ղեկավարության հետ: Երեկ նաև տեղեկատվություն էր տարածվել, որ Մխիթարյանի տրասնֆերի համար «Բորսուսիան» պատրաստ է վճարել 30 մլն եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել