500 տարի առաջ վանական Հակոբ մեղապարտը տպագրական սարքի միջից դուրս բերեց Ուրբաթագրքի առաջին նմուշը։ Ամստերդամում տպագրված այս գիրքը բժշկական ժողովածու էր։ Գրքի առաջին մասում մաղթանքային ձևակերպումներ են ընդդեմ չարի, դևերի, «գազանի» ու կախարդությունների՝ նրանցից ապահովության ստանալու համար։ Ապա կա՝ «Աղաւթ սրբոյն Կպրիանոսի. Զոր ասացեալ է վասն դիւաց եւ կախարդաց և աղանդաւց», որի շարունակությունն է «Պատմութիւն Յուստիանէ կուսին»։ Սրանք նույնպես միջոցներ են առաջադրում կախարդանքների և չար ուժերի դեմ։ Ապա կան մաղթանքներ, աղոթքներ այդ թվում Գ. Նարեկացուց, նաև բժշկության Ավետարաններ։

Հենց այս գիրքն էլ 1512 թ. սկիզբ դրեց հայալեզու գրատպագրության։ Հակոբ Մեղապարտն արդեն 1513 թ. հրատարակել էր 4 գիրք՝ «Պատարագատետրը», «Պարզայտումարը», «Աղթարքը» և «Տաղարանը»։

Հետաքրքիրն այն է, որ առաջին հայալեզու գիրքը, որը րված է եղել հայերեն տառերով՝ Մաշտոցի կողմից դրանք ստեղծվելուց հետո, Աստվածաշունչն էր։ Իսկ հայերերն տառերով գրված առաջին նախադասությունը հետևյալն էր. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

Եվ եթե այն ժամանակ՝ 5-րդ դարում, առանց կասկածի պարզ էր, որ հայերեն գրված առաջին բառերը պետք է Սուրբ Գրքից լինեին, հազար տարի անց իրավիճակը փոփոխվեց. առաջին հայալեզու գիրքը տպագրող հոգևորականը ընտրեց աշխարհիկ թեմա։ Միգուցե Հակոբ Մեղապարտը չէ՞ր գիտակցում, որ նրա «Ուրբաթագիրքը» հայոց պատմության կարևորագույն մասերից մեկը կդառնա։

Եթե հաշվի չառնենք հայերեն փոքրիկ տեքստեր պարունակող հրատարակումները Փարիզում 1538 թ., Ցյուրիխում 1555 թ., ապա հաջորդ հայալեզու տպագիր գիրքը Վենետիկում 1565 թ. տպագրված օրացույցն էր։ Նույն տարում Վենետիկում լույս տեսավ Սաղմոսը, իսկ Կոստանդնուպոլսում տպագրվեց 6 գիրք։

Հայկական տպագրությունը ընդլայնեց իր աշխարհագրությունը։ 16-րդ դարում գրքեր էին հրատարակվում նաև Հռոմում, իսկ հայալեզու գրառումներ պարունակող օտարալեզու գրքեր՝ Բեռլինում, Ֆրանկֆուրտում և իհարկե Վենետիկում՝ Մխիթարյան միաբանությունում։

17-րդ դարում հայկական գրատպության կենտրոններ դարձան Հռոմը, Մարսելը, Սպահանը։ Տպագրությունը շարունակվում էր նաև Կոստանդնուպոլսում, որտեղ 1800 թ. հրատարակվեց 350 անուն գիրք, իսկ 18-րդ դարի վերջում այստեղ հաշվվում էր արդեն ավելի քան 20 հայկական տպարաններ։

Կոստանդնուպոլսի հայկական տպարաններից մեկի ղեկավար Պողոս Արաբյանը դարձավ Օսմանյան կայսրության գլխավոր գրահրատարակիչներից մեկը և ընդլայնեց իր գործունեությունը՝ 18-րդ դարի երկրորդ կեսին տպարան հիմնելով Թիֆլիսում, որտեղ գրքեր էր տպագրում վրացերենով։ Այս տպարանը գործեց 1781-1783 թթ.։

Ապագա ԽՍՀՄ տարածքում առաջին հայկական տպարանը ստեղծվե․ է 1616 թ. ո՛չ թե Պետերբուրգում, ո՛չ թե Մոսկվայում, այլ Լվովում, որտեղ առաջին տպագիր գրքերից մեկը դարձավ հայալեզու աղոթարանը։

18-րդ դարի երկրորդ կեսին տպարաններ են հիմնվում արդեն Սանկտ-Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Աստրախանում։ Իսկ Հայաստանի ներկայից տարածքում առաջին տպարանը հիմնվեց 1771 թ. Էջմիածնում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կողմից։ Նույն թվականին, ի դեպ, հայկական տպարաններ հայտնվեցին Մադրասում՝ Հնդկաստանում։

19-րդ դարի առաջին կեսին ժամանակակից հայերենով ավելի շատ գրքեր են տպագրվում։ Կոստանդնուպոլիսը շարունակում է տպագրության գլխավոր կենտրոնը մնալ. ակտիվորեն գործում է Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանի տպարանը. նորերն են հայտնվում Վանում, Շուշիում, Կարսում, Կարինում, Ախալքալաքում և այլ քաղաքներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել