Բրիտանիայում, տեղի բնակչուհին երկու տարի շարունակ տառապել է սրտխառնոցից, որի պատճառը, ինչպես պարզվել է, եղել է ամենօրյա առավոտյան մեկ բաժակ թեյը: Լոնդոնից 28-ամյա աղջիկն իր պատմությունը պատմել է The Mirror-ին:

Բրիտանուհու խոսքերով, վերջին երկու տարիներին նա տառապել է ամենօրյա սրտխառնոցից և փսխումից: Աղջիկը մի քանի անգամ խորհրդակցել է թերապևտի հետ, բայց նա չի կարողացել բացատրել հիվանդի նման վիճակում գտնվելու պատճառը: Ամեն ինչ այնքան է սրվել, որ Լոնդոնի բնակչուհին դժվարացել է աշխատանքի հաճախել: Արդյունքում, բժիշկներն աղջկան խորհուրդ են տվել հերթականությամբ իր օրվա սովորական սննդաբաժնից բացառել որոշ մթերքներ, որպեսզի հասկանան, թե ինչը կարող էր հանգեցնել բրիտանուհու ինքնազգացողության վատացմանը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բրիտանուհին ալերգիա ունի կաթի սպիտակուցի նկատմամբ:

Սրտխառնոցի պատճառը սննդակարգում ներառված մեծ քանակությամբ կաթնամթերքն էր, ներառյալ առավոտյան թեյը, որի մեջ նա մեծ քանակությամբ կաթ էր ավելացնում: Հենց բրիտանուհին կրճատել է կաթնամթերքի օգտագործումը, նրա ինքնազգացողությունը բարելավվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել