ԱՄՆ Մինեսոտա նահանգի իշխանությունները ամերիկացի հայտնի ռեփեր Ար Քելիին մեղադրել են սեռական բնույթի հանցագործություններում, հաղորդում է The Hollywood Reporter-ը։
Նշվում է, որ այն ռեփերի դեմ մեղադրանքներ առաջադրած երրորդ նահանգն է։ Խոսքը 2001-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ անչափահաս աղջիկը ռեփերից ինքնագիր է խնդրել։ Նա ոչ միայն ստորագրել է, այլև հեռախոսահամար է թողնել։ Երբ աղջիկը զանգահարել է, երգիչը նրան հյուրանոց է հրավիրել։ Այնտեղ նրան 200 դոլար է առաջարկել՝ մերկանալու և պարելու համար։ Աղջիկը դա արել է՝ Ար Քելիի հետ պարելով։
Երգչին մեղադրում են անչափահասին մարմնավաճառության դրդելու և սեռական նպատակներով օգտագործելու մեջ։ Կատարողի փաստաբանի խոսքով՝ «այդ մեղադրանքներն աբսուրդի սահմաններից դուրս են»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել