Մեքսիկական փոքր Վիստան քաղաքի բնակիչները պատժել են իրենց քաղաքապետին քարոզչական խոստումները չկատարելու համար: Քանի որ Խավիեր Սեբաստիան Խիմենեզ Սանթիսը չի պահել իր խոսքը տեղական ջրամատակարարման համակարգ ստեղծելու մասին, նա և նրա օգնական Լուի Թոնը ստիպված են եղել չորս օր հագնել կանացի հագուստ՝ գրում է fakty.ua-ը:

Բնակիչները ներխուժել են Սանթիսի գրասենյակ և հագցրել նրան մուգ գույնի երկար կիսաշրջազգեստ և սպիտակ ասեղնագործ վերնաշապիկ: Իսկ Թոնի համար ընտրել են վարդագույն զգեստ:

Քաղաքապետը ստիպված է եղել ենթարկվել, չնայած պնդում է իր անմեղությունը: Նա ասում է, որ պետական ֆինանսավորումը ուղղվել է այլ քաղաքապետարաններին: Բայց նրանք չեն հավատում նրա արդարացումներին: Հետևաբար, Սանթիսը և Թոնը ստիպված են եղել անցնող մեքենաների վարորդներից փող մուրալ` չիրականացված նախագիծ ֆինանսավորելու համար: Դրան պետք է հատկացվեր 158 հազար դոլար: Ընտրողները պահանջում են հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել