Անբարոյական հայերը արդեն էս կյանքում բարոյական ադրբեջանցիներ են դառնում: Հատկապես նրանք, ովքեր լրատվության ոլորտում են, նրանք, ովքեր գիտակցաբար, թե անգիտակցաբար կիբեռդիմակայության դաշտում մեր ճամբարում են, բայց կռվում են, նույնիսկ կռիվ են տալիս ադրբեջանցիների համար: Այո, բարոյական հաղթանակների սիրահար իմ երկիրը անբարոյականության զոհ պիտի դառնար:
Քիչ առաջ հայկական լրատվամիջոցը տվեց նյութ այն մասին, որ Հայաստանը անբարոյական երկրների 5-յակում է…
Նույն նյութը տրված է ադրբեջանական աղբյուրում՝ հայկական դրոշի ֆոնին:
Ինձ թվում է՝ մեր դեմ պայքարում հաղթանակելու միակ հնարավորությունը ադրբեջանցիները ունեն միայն մեր իսկ դրոշի ներքո ու հաղթելուց հետո պարտված հայի դեմ իր իսկ դրոշն են ծածանելու:
Որպես աղբյուր նշվում է ամերիկյան Bloomberg գործակալությունը:
Իհարկե, նման հրապարակում եղել է, բայց 1. դա վերաբերում է անցած տարվան, 2. լրատվական դաշտի մարդկանց հայտնի է, որ ադրբեջանը վճարում է ազդեցիկ անուններին՝ իրեն շահեկան հրապարակումների համար:
Ի՞նչ կարիք կար, չեմ հասկանում, շրջանառության մեջ դնել 1 տարվա վաղեմության նյութը: Հարություն տալ մի նյութի, որը միայն ադրբեջանցիներին կարող էր շահեկան լինել: Հարալեզնե՞ր եք, արա:
Ի դեպ՝ Bloomberg-ի ձևակերպումը սխալ թարգմանած: Ամեն առումով աղբյուրի vice տերմինը ճիշտ է թարգմանել «արատավոր», ոչ թե «անբարոյական», եթե որոշել եք ադրբեջանում նախընտրական քարոզչության ֆոնին դուք էլ լումա ներդնել:
Ռուսական զենքից չեք պարտվելու, այլ այ նման բաներից:
Ով հայ ժողովուրդ, չէ՞ որ քեզ համար միշտ էդքան թանկ են եղել բարոյական հաղթանակները: