1. Հետևե՛ք Ձեր արտաքին տեսքին

Տղամարդիկ հաճախ են լքում իրենց կանանց՝ պատճառաբանելով, որ նրանք այնպիսին չեն, ինչպիսին եղել են ամուսնության սկզբում: Հետևեք արտաքին տեսքին, և Ձեր ամուսինը կհիանա ձեզնով: Այնպես արեք, որ նա ուրիշներին նայելու ցանկություն չունենա:

2. Սեքսում եղեք նախաձեռնող

Շատ ամուսնալուծությունների պատճառը վատ սեքսն է: Եթե Դուք ամեն օր «գլխացավ» եք ունենում, բնական է, որ ամուսինը կսկսի դրսում հարաբերություններ փնտրել: Ասեք ամուսնուն, թե ինչ եք ցանկանում, մի՛ մոռացեք հիշեցնել, թե նա որքան ցանկալի է և սեքսուալ:

3. Մի՛ եղեք կռվարար 

Եթե անընդհատ վիճեք Ձեր ամուսնու հետ և մեղադրեք նրան աշխարհի բոլոր մեղքերի մեջ՝ հանգիստ զրուցելու և բացատրելու փոխարեն, թե ինչը Ձեզ դուր չի գալիս, ապա նա կսկսի այլ «ապաստան» փնտրել:

4. Ընդգծե՛ք Ձեր ամուսնու արժանիքները

Գովեք նրան այն ամենի համար, ինչ նա լավ է անում: Կարևորը, որ դա անկեղծ լինի, ոչ թե շողոքորթության նմանվի: Եթե տղամարդն իրեն կարևոր զգա, նա հազիվ թե այլ կնոջ աջակցությունը փնտրի:

5. Մի՛ զրկեք ամուսնուն ընկերների հետ շփումից

Նույնիսկ եթե նրանք Ձեզ դուր չեն գալիս, պետք չէ նրան վերջնագիր ներկայացնել՝ «կա՛մ ես, կա՛մ նա»: Տղամարդուն ազատություն տվեք, և նա կգնահատի դա:

6. Մի՛ քննադատեք նրա սիրած զբաղմունքները

Հոբբին տղամարդու համար անձնական է և թանկ: Եթե ամեն անգամ քննադատեք նրա սիրած զբաղմունքը՝ ֆուտբոլ, ձկնորսություն և այլն, բացառված չէ, որ նրա կողքին այլ կին հայտնվի, ով նրա վրա քննադատության տարափ չի տեղա:

7. Միշտ և ամեն ինչում կին մնացեք

Ձեզ վրա մի՛ վերցրեք տղամարդու գործերը, խնդրեք ամուսնուն, որ օգնի: Ցույց տվեք, որ նրա հոգածության և պաշտպանության կարիքն ունեք: Այդ ժամանակ նա ինքն էլ ուրիշներին նայել չի ցանկանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել