Այսօր շատերը կարծում են, որ Սեսիլյա Փեյն Գապոշկինայի անունը պետք է նույնքան հայտնի լիներ, որքան Նյուտոնինը կամ Էյնշտեյնինը։ Այս կինը անգնահատելի նեդրում է ունեցել գիտության մեջ. նա առաջինն է բացահայտել, թե ինչից են կազմված աստղերը։ Սակայն այդ հայտնագործությունը նրան ո՛չ երջակություն, ո՛չ էլ ճանաչում չի բերել։ 1976 թ.՝ մահից 3 տարի առաջ, Սեսիլյան կյանքում միակ մրցանակը ստացավ՝ Հենրի Նորիս Ռասելի մրցանակը գիտության մեջ ներդրում կատարելու համար։ Դա սարսափելի, չար իրոնիա էր, քանի որ հենց այդ մարդն էր հայտնի դարձել այն աշխատանքով, որը գողացել էր Սեսիլյայից։

Աստղերին սիրահարվածը

Սեսիլյան ծնվել է1900 թ. բրիտանական Ուենդոբեր քաղաքում։ Նրա հայրը՝ Էդուարդ Ջոն Փեյնը, տաղանդավոր պատմաբան ու փաստաբան էր։ Ցավոք, նա մահացավ, երբ Սեցիլյան ընդամենը 4 տարեկան էր։ այրը երեխաներին միայնակ մեծացրեց, լավ կրթություն տվեց, և 3 երեխայից 2-ը հայտնի գիտնականներ դարձան՝ Սեսիլյան՝ աստղաֆիզիկոս, եղբայրը՝ հնագետ։

Լինելով ուսանող՝ Սեսիլյան հաճախել է հայտնի աստղագետ Արթուր Սթենլի Էդինգթոնի դասախսությանը, որի ժամանակ վերջինս պատմում էր Փրինսիփիում իր արշավի մասին։ Սեսիլյան հիացած էր տուն վերադարձել. նա սիրահարվել էր աստղերին ու հասկացել, որ ողջ կյանքի ընթացքում ցանկանում է դրանք ուսումնասիրել։

Ընտանիքը չէր աջակցում աղջկան. նրա՝ աստղերի հանդեպ հետաքրքրությունը տարօրինակ էր թվում։ Սեսիլյան միայն մի բան էր ցանկանում՝ ուսումնասիրել աստղերը։ Նա պատրաստվում էր ուսանել Քեմբրիջում, իսկ երբ ընտանիքը հրաժարվեց վճարել ուսման վարձը՝ աղջիկը կրթաթոշակ շահեց և գնաց համալսարան։

Սակայն ուսումնառության ավարտին աղջկան առաջին հիասթափությունն էր սպասվում։ Նա հաջողությամբ կուրսն ավարտեց 1923-ին, սակայն այդժամ պարզվեց, որ իգական սեռի ներկայացուցիչներին դիպլոմ չեն տալիս։

Նոր հիասթափություն

Մտափոխվելով՝ Սեսիլյան հավաքում է իրարը և տեղափոխվում ԱՄՆ։ Ամերիկայում նա աշխատանք է գտնում Հարվարդի աստղադիտարանում, որտեղ էլ ստեղծում է աշխատություն, որը ապացուցում է, որ աստղերը կազմված են Հելիումից և ջրածնից։ Մինչ այդ համարվում էր, որ աստղերը ամբողջությամբ բաղկացած են երկաթից։ Այսօր այս փաստը մենք դպրոցներում սովորում ենք որպես աքսիոմ, սակայն այն ժամանակ այն փոխեց բոլոր պատկերացումներն աստղերի մասին։

Սակայն Սեսիլյան սխալ թույլ տվեց. նա իր աշխատությունը ցույց տվեց Հենրի Նորիս Ռասելին, ով էլ վստահեցրեց կնոջը, որ այդ բացահայտումը ոչինչ չարժի, որ բոլոր հաշվարկները սխալ են և գիտական աշխարհը պարզապես կծիծաղի նրա վրա։ Ռասելը Սեսիլյային խորհուրդ տվեց ավելի պարզ հարցերով զբաղվել։ 4 տարի անց նա հրատարակեց իր աշխատությունը, որտեղ նշվում էր, որ աստղերը կազմված են հելիումից և ջրածնից։ Նրան բաժին հասան բոլոր մրցանակները ու նրա անունը մնաց պատմության մեջ։

Տիկին Փեյնն ամեն դեպքում հրատարակեց իր աշխատությունը, սակայն քիչ տպաքանակով։ Գիտական աստիճան մեծ ասղաֆիզիկոսը ստացավ Ռեդքլիֆի քոլեջում։

Անգամ գիտական աստիճան ձեռք բերելուց հետո Փեյնին Հարվարդում հրաժարվեցին աշխատանքի ընդունել՝ սեռի պատճառով։ Նա այդպես էլ մնաց տեխնիկական օգնական, չնայած որ փաստացիորեն կատարում էր պրոֆեսորի աշխատանք։

Միակ փրկությունը Սեսիլյայի համար աշխատանքն էր։ Նա ևս մի գիրք հրատարակեց՝ դրա համար այնքան տվյալներ հավաքելով, որ աշխատությունը վերածվեց ասղաֆիզիկայի հանրագիտարանի։

Ընտանեկան կյանքը

Ամերիկայի քաղաքացիություն ստանալուց հետո Սեսիլյան հանդիպես իր կյանքի սիրուն՝ Սերգեյ Գապոշկինին։ Ամուսինը հարուստ կենսագրություն ուներ. նա քարագործի որդի էր, ծառայել էր զինված ուժերում և անգամ աշխատել պարսից շահի համար, սակայն իր հանգստությունն էր գտել աստղաֆիզիկայի մեջ։ Հենց դա էլ իրար կապեց ապագա ամուսիններին։ Նրանք ծանոթությունից մեկ տարի անց ամուսնացան, և նրանց միությունը նույնքան ամուր և բերրի էր, որքան Մարի և Պիեռ Կյուրիների միությունը։

Նրանք երջանիկ ընտանիք ստեղծեցին, մեծացրին 3 երեխայի, և գլխավորը՝ համատեղ բազմաթիվ ուսումնասիրությունների կատարեցին։ Սերգեյը երբեք չի փորձել իրենով անել կնոջ աշխատությունները. նրանց աշխատանքները հրատարակվում էին համահեղինակմամբ։ Նրանք երջանիկ էին՝ չնայած չար բամբասանքներին այն մասին, որ Գապոշկինը, Սեսիլյայի հետ ամուսնանալով, պարզապես ցանկանում էր ամերիկյան վիզա ստանալ։

Գապոշկին ամուսինների հետազոտությունները բազմաթիվ մրցանակների արժանացան առաջին հերթին այն բանի համար, որ պատկանում էին ոչ միայն կնոջ։ Հետազոտություններում տղամարդու անունը թույլ տվեց Սեսիլյային գոնե մի փոքրիկ ճանաչում ստանալ։

Աշխարհը դանդաղորեն, սակայն փոխվեց։ Երկրորդ աշխարհամարտից հետո վերջապես պարզ դարձավ, որ կանայք ունակ են նաև տղամարդու աշխատանք կատարել։ 1948 թ. Քեմբրիջը սկսեց կանանց ևս դիպլոմներ շնորհել։

Սակայն միայն 1956-ին Փեյնը վերջապես Հարվարդի պրոֆեսոր դարձավ և նորմալ աշխատավարձ սկսեց ստանալ։ Նա երկար ժամանակ մնաց Հարվարդի միակ կին պրոֆեսորը։

1979 թ. մեծագույն կին գիտնականներից մեկը մահացավ՝ այդպես էլ Գիտությունների ազգային ակադեմիա չընդունվելով։ Նա հետնորդներին Տիեզերքի մասին մեծ գիտելիքներ թողեց ու նման խոսքեր. «Մի՛ զբաղվեք գիտությամբ հանուն փառքի կամ փղի։ Արե՛ք դա այն դեպքում, եթե այլ բան չեք ցանկանում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել