- Հրաժարվել երկրի անվտանգության համար վտանգավոր պայմաններով վարկեր վերցնելուց, որը բնականաբար յուրացվել է, իսկ պետությունը խրվել ահռելի պարտքերի մեջ։
- Ոչ թե զենք մուրալ Ռուսաստանից, այլ պարզապես գնել։ Այդ երկիրը ցանկացած զենք կտա երկրին, միայն պետք է վճարել։
- Ստեղծել բանակային կարգապահության գաղափարախոսություն՝ բանակի կարգապահությունը հասցնելով կատարելության։
- Բանակի ղեկավար կազմում ընդգրկել իսկական գեներալների։
- Խնայել բյուջեն տարբեր տեսակի ուղևորություններից, որոնք հիմնականում պոպուլիստական բնույթի են, ինչպես նաև տուրիստական կամ անձնական բիզնեսի հետ կապված։
-Պաշտոնների նշանակելիս առաջնորդվել զուտ մասնագիտությամբ, ոչ թե կուսակցական հավատարմությամբ կամ կազմակերպել մրցույթների միջոցով։
-Երեխաների և մեծահասակների բուժումը սահմանել անվճար։
-Խորհրդարանը համալրել մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներով՝ մասնագետներով՝ տնտեսագետներ, իրավաբաններ, պատմաբաններ, հոգեբաններ, փիլիսոփաներ․․․ որոնք էլ կլինեն կառավարության պահեստային կադրերը․․․
-Վերահսկել բոլոր ՀԿ-ների և աղանդների գործունեությունը։
-Ստեղծել հակահետախուզական հզոր ցանց։
-Զինել սահմանամերձ շրջանների բնակչությանը։
-Դատական իշխանությունների կազմավորումը իրականացնել ընտրությունների միջոցով։
-Ազգայնացնել տնտեսության այն մասը, որն ապահովում է գերշահույթ՝ բենզին, գազ, հանքարդյունաբերություն և այլն․․․ բյուջեի և բանակի սպառազինության հարցերը արագ լուծելու համար։
-Հարկերը կարգավորել և վերահսկել ամբողջ տնտեսական դաշտը, որի արդյունքում բյուջեն կհատի հինգ միլիարդի սահմանագիծը․․․
-Ստեղծել ազգային խնդիրների հետազոտության հաստատություն, ընդգրկելով այնտեղ իսկապես լուրջ մասնագետների, որոնք կարճ ժամանակում կստեղծեն պետության գաղափարախոսությունը, որն էլ կուղղորդի ցանկացած ղեկավարի և քաղաքական, և տնտեսական գործունեությունը․․․
-Ստեղծել մեկը մյուսին հսկող կառույցներ՝ կոռուպցիան նվազագույնի հասցնելու համար։
- Փաստաթղթային ձևակերպումները հասցնել նվազագույնի ձեռներեցների համար և այլն․․․
Այս և չնշված բազմաթիվ խնդիրներ լուծելու համար այնքան աշխատանք է պահանջվում, որ դրանք լուծելու համար օրվա քսանչորս ժամն էլ չի հերիքի, իսկ իրականությունը կարծես այլ կարծիք է հուշում․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել