Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել 30-ամյա Վ. Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Վ. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ապրիլին ոմն Սերժիկի հետ ունեցած սեռական հարաբերության արդյունքում հղիանալուց հետո, հաջորդ 9 ամիսների ընթացքում ընտանիքի անդամներից թաքցնելով իր հղիության փաստը, 2013թ. հունվարի 7-ին ժամը 07.00-ի սահմաններում, իրենց բնակարանի ննջասենյակում, առանց որևէ մեկի միջամտության՝ ծննդաբերել է իգական սեռի նորածին երեխա և երբ այդ պահին բնակարանում գտնվող հայրը որոշակի կասկածների դրդմամբ զանգահարել է ավագ եղբորը և դուրս եկել բնակարանից, գտնվելով հոգեկան լարվածության վիճակում, երեխայի գոյության փաստը թաքցնելու նպատակով, դուրս է բերել բնակարանից և նորածնին դնելով աղբատար խողովակի մետաղական փակիչի մեջ, մի քանի անգամ փակիչը փակելու փորձի ժամանակ գլխուղեղային փակ, բութ վնասվածքներով սպանել է նրան, որց հետո նորածին երեխայի դին տեղափոխել է իրենց բնակարան ու պահել բազմոցի մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:



