Բժիշկները կարող են 20 տարով հետաձգել դաշտանադադարը, եթե 40 տարեկան կանայք 30 րոպեանոց վիրահատության ենթարկվեն, հաղորդում է The Sun-ը:
Նշվում է, որ այս ընթացակարգը կհանգեցնի այն բանին, որ կանանց կենսաբանական ժամացույցը նրանց ավելի երիտասարդ կհամարի իրական տարիքից: Դրա համար կնոջ ձվարաններից մեկի մի մասը հեռացնում են և սառեցնում -150°C ջերմաստիճանում: Երբ սկսվում է դաշտանադադարը, հեռացված հյուսվածքը հետ են փոխպատվաստում, ինչը հանգեցնում է օրգանիզմի հորմոնալ համակարգի վերագործարկման:
Ինչպես նշվում է, ներկայումս այս գործողությունն իրականացվում է միայն մեկ մասնավոր կլինիկայում և արժե 3.6-8.5 հազար դոլար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել