Tert.am-ը գրում է.

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում գտնվող Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորվել է 47 մարդ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ տեղական աղբյուրներին հղումով:

Պայթյունը որոտացել է կեսգիշերին՝ Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում գտնվող ճանապարհին: Դեպքի վայրից լուսանկարը, որը հրապարակել է Եգիպտոսի խոշորագույն «Ալ Ահրամ»թերթը, արվել է միջադեպից անմիջապես հետո: Լուսանկարում երևում են երկու այրված մեքենաներ, որոնցից առնվազն մեկը պայթյունի ուժգնությունից միանգամայն սևացած է և ջարդուփշուր եղած:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել