Armdaily.am-ը գրում է.
Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2–ին գաղտնի քվեարկությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել քրեական գործեր քննող դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանին։
ArmDaily.am-ի հետ զրույցում ԲԴԽ նախագահ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ այն դատավորները, որոնք վերջին 3 տարում չունեն կարգապահական տույժ, նրանք ավտոմատ մտնում են ցուցակի մեջ.«40-ից ավել թեկնածու է եղել: Մկրտչյանը ստացել է 6 ձայն, ԲԴԽ 2 անդամ բացակա են եղել: Քվորում եղել է»:
Մկրտչյանի՝ միաձայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելը Բեքմեզյանն այսպես մեկնաբանեց.«Քվեարկությունը գաղտնի է եղել: Որոշման հետ կապված կարծիք չեմ կարող հայտնել: Բայց կարծում եմ ՝ որ բոլորը գտել են, որ այս պահին նա ամենահարմար թեկնածուն է»:
Մենք ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ամենահավանական թեկնածուն հենց Արթուր Մկրտչյանն է։
Նշենք, որ Արթուր Մկրտչյանը հայտնի է Հաց բերող Արթուր Սարգսյանի կալանքի գործով։
Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Երևանում։
1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1982 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Կապանի ՆԳ բաժնի հետաքննիչի, ապա քննիչի պաշտոններում։
1983 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Կապանի միջշրջանային դատախազության քննիչի պաշտոնում։
1987 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Կապանի միջշրջանային դատախազի օգնական, այնուհետև մինչև 1999 թվականը՝ Կապանի միջշրջանային դատախազ։
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ։
2000 թվականից մինչև 2006 թվականն հանդիացել է ՀՀ Լոռու մարզի դատախազ։
2006 թվականին աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ։
2007 թվականին աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։
2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության ընդհանութ բնույթի գործերով վարչության ավագ դատախազ։
1995 և 2004 թվականներին հանդիսացել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։
2010 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: