Այն կարծիքը, որ ԵՄ անդամությունը լիարժեքորեն կապահովի երկրի անվտանգությունը, մեղմ ասած, անիրական է։ Հակառակը, ԵՄ անդամ դառնալը ենթադրում է հրաժարում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ինքնուրույն քաղաքականությունից, մի շարք սկզբունքներից և ավանդույթներից, որոնք մեր գոյության հիմքն են եղել դարեր շարունակ․․․ ԵՄ -ն ռազմականապես չունի այն հզորությունը, որ ի վիճակի լինի պաշտպանել մեկին․․․ ԵՄ փորձում է թուլացնել մեր հյուսիսային դաշնակցի ազդեցությունը բոլոր երկրներում, և եթե մի պահ պատկերացնենք, որ հաջողվել է կտրել մեր երկիրը մեր հյուսիսային հարևանից, Երկիրը միանգամից կորցնում է իր նշանակությունը․․․ Իսկ դա նշանակում է լայնածավալ պատերազմ․․․ Հակառակորդը հենց այդ պահին է սպասում, երբ Երկիրը կմնա միայնակ կամ էլ ԵՄ հույսին․․․ Եթե գրանտակերը, աղանդավորը չեն հասկանում սա, լիովին հասկանալի է, բայց երբ պետական պատասխանատուն չի ուզում ընդունել իրականությունը, միանգամից մատնում է, որ ինքն էլ պետական ուղղորդվող գրանտակեր է․․․ Փաստորեն, գրանտակերությունը հակապետական է, իսկ գրանտակերների և աղանդավորների շնորհիվ իշխանության եկած դեմագոգները չեն կարող երկար պահպանել իրենց իշխանությունը․․․ Ամբոխը նորություն է սիրում․․․ Նույնիկ Դը Գոլին չցանկացան նորից ընտրել, որովհետև ամբոխը հոգնել էր մեծությունից, ամբոխը նորություն էր ուզում, թեկուզ անմիտ, թեկուզ անգաղափար, բայց՝ նորություն․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: